ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Նորք» ընկերությունների խմբի գործունեության մեկնարկը տրվել է դեռևս 1997 թվականին, երբ հայկական շուկայում բացվեց առաջին «Իդեալ» խանութ-սրահը։ Ներկայումս խմբի մեջ մտնող ընկերությունները գործունեություն են իրականացնում տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերությունների խումբն ունի 1000-ից ավելի աշխատող և հանդիսանում է շուկայի առաջատարներից մեկը՝ իր գործունեությունը ծավալելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։




ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Մենք մեր գործունեությունը սկսել ենք հայկական տնտեսության համար ամենաբարդ և տարերային շրջանում, երբ շուկան գրեթե ձևավորված չէր, տեղի էր ունենում երկու տարբեր տնտեսական մոտեցումների միաձուլում, որը բարդ և ցավոտ գործընթաց էր։ Չկային ձեռնարկատիրական գործունեության իրականացման խորքային օրենսդրական կարգավորումներ և մշակույթ, մեր կողմից իրականացվող նախագծերը ռիսկային էին։ Մենք հայտնվել էինք նոր իրականության մեջ, մեր շուրջը ամեն ինչ փոխվում էր և մենք ունեցանք համարձակություն դառնալու այդ փոփոխությունների մի մասը։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մենք հավատում էինք, որ միայն զարգանալով, մեզ, մեր շրջակա միջավայրը և շուկան կատարելագործելով մենք կարող ենք հասնել հաջողության, ստեղծել իրական արժեք և նպաստել համընդհանուր բարեկեցության բարձրացմանը։ Սա էր մեր շարժիչ ուժը, սա էր ընկած մեր տեսլականի հիմքում։ Այսօր, հետին հայացք ձգելով մեր անցած ուղուն, մենք համոզվում ենք, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ էր և ավելի մեծ հավատով և վստահությամբ ենք շարժվում դեպի ապագա։


ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս տարիների ընթացքում մենք մշտապես ընդլայնվել ենք և գործունեություն ծավալել տնտեսության ամենատարբեր ոլորտներում։ Ներկայումս «Նորք» ընկերությունների խմբի կազմում գործունեություն են իրականացնում ներքոհիշյալ ընկերությունները:
Մեր յուրաքանչյուր բիզնես ստեղծվել է ծառայելու որևէ կարևոր առաքելության` փոխելու մեր միջավայրը և բարելավելու մեր հասարակության կյանքի որակը, իսկ երբեմն էլ մեկի ստեղծումը հանգեցրել է մեկ այլ բիզնեսի տրամաբանական ձևավորմանը։
-
«Նորք Դեվելոփմենթս» ՍՊԸ
-
«Նորք Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
-
«Նորքսիս» ՍՊԸ
-
«Զեթ ընդ Էյ» ՍՊԸ
-
«Իսոլա» ՍՊԸ
-
«Իսոլա-Ջի» ՍՊԸ
-
«Մառանիկ» ՍՊԸ
-
«Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ
-
«Իդեալ Մաստեր» ՍՊԸ
-
«Յութու Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
-
«Յութու Սթորս» ՍՊԸ
-
«Նորք Դիստրիբյուշնս» ՍՊԸ
-
«Ար-Ալ» ՀՁ ՓԲԸ
-
«Լիդեր Սիստեմ» ՍՊԸ
-
«Պան Եուրոփիան Ֆեշն Գրուպ» ՍՊԸ
-
«Նորք Հոմ Ռիթեյլ» ՍՊԸ