ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
NORK CAPITAL MANAGEMENT
Մեր պատմությունը սկսվում է 1997 թվականից, երբ հայկական շուկայում բացվեց կազմակերպության առաջին խանութ-սրահը։ Այսօր կազմակերպությունը աշխատում է տնտեսության տարբեր ոլորտներում, ունի 1000-ից ավելի աշխատող, հանդիսանում է շուկայի առաջատար խաղացողներից մեկը՝ իր գործունեությունը ծավալելով ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում։




ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Մենք մեր գործունեությունը սկսել ենք հայկական տնտեսության համար ամենաբարդ և տարերային շրջանում, երբ շուկան գրեթե ձևավորված չէր, տեղի էր ունենում երկու տարբեր տնտեսական մոտեցումների միաձուլում, որը բարդ և ցավոտ գործընթաց էր, չկային ձեռնարկատիրական գործունեության խորքային գիտելիքներ և մշակույթ, նախագծերը ռիսկային էին։ Մենք հայտնվել էինք նոր իրականության մեջ, մեր շուրջը ամեն ինչ փոխվում էր և մենք ունեցանք համարձակություն դառնալու այդ փոփոխությունների մի մասը։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մենք հավատում էինք, որ միայն զարգանալով, մեզ, մեր շրջակա միջավայրը և շուկան կատարելագործելով մենք կարող ենք հասնել հաջողության, ստեղծել իրական արժեք և նպաստել համընդհանուր բարեկեցության բարձրացմանը։ Սա էր մեր շարժիչ ուժը, սա էր ընկած մեր տեսլականի հիմքում։ Այսօր, հետին հայացք ձգելով մեր անցած ուղուն, մենք համոզվում ենք, որ մեր ընտրությունը ճիշտ էր և ավելի մեծ հավոտով և վստահությամբ ենք շարժվում մեր ուղին դեպի ապագա։

